ԿԲ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել բանկային աշխատողներին

22.11.2017 | 17:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արթուր Ջավադյան #ԿԲ #բանկային աշխատողի օր
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը շնորհավորական ուղերձ է հղել բանկային համակարգի աշխատակիցներին՝ մասնագիտական
տոնի կապակցությամբ:

«Շնորհավորում եմ բանկային համակարգի բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ:

Նոյեմբերի 22-ն արդեն կայացած ավանդույթ է բանկային ոլորտի համար եւ պարտավորեցնող վերագնահատման նոր մեկնակետ:

Բանկային համակարգից սպասումները շատ են ու բազմապիսի, բայց չափազանց կարեւոր է կշռադատված, նպատակային զարգացման ճանապարհից շեղումը բացառելը, քանի որ այսօր մարտահրավերներին դիմակայելու եւ դրանց միջոցով ամրանալու, սովորելու բացառիկ հնարավորություն ունի ամբողջ համակարգը:

Մեր բոլորի պրոֆեսիոնալիզմով, նոր գիտելիքներն ու հմտություններ ձեռք բերելու ունակությունով է պայմանավորվելու համակարգի ապագա զարգացումն ու կայունությունը:

Շնորհավորում եմ բոլորիս՝ բանկային աշխատողի օրվա կապակցությամբ, ցանկանում մասնագիտական նորանոր ձեռքբերումներ, երջանկություն եւ ներդաշնակություն աշխատանքում եւ անձնական կյանքում»,- ասված է ուղերձում:
Դիտում՝ 5173
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai