Ներկայացվել է Հայաստանի էներգետիկայի ոլորտի արդիականացման ծրագիրը

22.11.2017 | 15:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԷՑ #Կարեն Դարբինյան #Կարեն Հարությունյան
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, «Տաշիր» խմբի փոխնախագահ Կարեն Դարբինյանն այսօր ներկայացրել է Հայաստանի էներգետիկայի ոլորտում իրականացվելիք ներդրումային նոր ծրագրի մանրամասները։

«Տաշիր» խումբը նոյեմբերի 15-ին հայտարարել էր, որ պատրաստվում է առաջիկա 10 տարիներին մոտ $1 մլրդ-ի ներդրում կատարել Հայաստանի էներգետիկայի ոլորտում։


«Ծրագիրը ներառում է վեց հիմնական ուղղություն։ Նախատեսում ենք 6 (10)-0,4 կՎ լարման ցանցերում սարքավորումների արդիականացում, որը կկազմի  $267 մլն, եւ 35-110  կՎ լարման ցանցերում էլեկտրահաղորդման գծերի արդիականացում՝ $238 մլն։  Ցանցի ընդլայնումը կարժենա $115 մլն, վթարավերականգնողական եւ վերակառուցման աշխատանքները՝ $13 մլն, էլեկտրաէներգիայի ավտոմատ հաշվառման համակարգը՝ $201 մլն եւ միջազգային ստանդարտների ներդրումը՝ $37 մլն»,- ասել է Կարեն Դարբինյանը։

Նա տեղեկացրել է, որ ներդրվող գումարի կեսը ձեւավորվելու է միջազգային ֆինանսական կազմակերպություններից ստացված վարկերի, իսկ մյուս կեսը՝ «Տաշիր» խմբի սեփական միջոցների հաշվին։

«2021թ. էլէներգիայի կորուստը կկազմի 8%, 2025թ.՝ 7%, իսկ արդեն 2028թ.՝ 6,4%»,-ասել է Կարեն Դարբինյանը՝ համեմատության համար նշելով, որ այս տարի կորուստների չափը կազմել է 8,7%։

Նա ընդգծել է, որ ներդրվող գումարը սակագնային մարժայի վրա որեւէ ազդեցություն չի գործելու։

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ մշակել ենք ռազմավարություն, որը մեզ թույլ է տալիս ներդրումներ կատարել այնպես, որ դա մարժայի վրա որեւէ ազդեցություն չունենա։ Խոսքն էլեկտրաէներգիայի սակագնի մասին չէ, այլ ՀԷՑ-ին տրամադրված մարժայի մասին։ Ընկերությունը չի կարող սակագնի համար որեւէ պատասխանատվություն կրել»,- պարզաբանել է ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահը։  

ՀԷՑ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանն էլ նշել է, որ ներդրվող միջոցների արդյունքում «մենք կունենաք փոխադարձ վստահության բարձրացում»։

«Շատ հարցեր կստանան վերջնական լուծումներ։ Բաժանորդների հաշիվները ավտոմատ է գրանցվելու, եւ մարդկային միջամտության գործոնը հասցվելու է մինիմալի։ Ունենալու ենք մի շարք որակական բարելավումներ սպասարկման ոլորտում: Միաժամանակ, նախատեսվում է ծախսերի կրճատում»,- նկատել է ՀԷՑ տնօրենը:

Նա ընդգծել է, որ ժամանակակից սարքավորումների գործարկման արդյունքում սպասարկման ոլորտում կրճատումներ կլինեն, սակայն այդ աշխատակիցները, հնարավորության դեպքում, կներգրավվեն «Տաշիր» խմբի այլ նախագծերում։
Դիտում՝ 2657
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai