Շնորհավորում ենք ՀՀ բանկային աշխատողի տոնը

22.11.2017 | 09:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բանկային աշխատողի օր
Այսօր Հայաստանում նշվում է բանկային համակարգի աշխատողի օրը։

24 տարի առաջ՝ 1993թ. նոյեմբերի 22-ին, շրջանառության մեջ դրվեց ազգային արժույթը, ինչը առիթ հանդիսացավ հետագայում նշել այս օրը որպես բանկային համակարգի աշխատողի օր։

Հարգելի՛ բանկիրներ, շնորհավորում ենք ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Մաղթում ենք գործնական հաջողություններ, քաջառողջություն, ընտանեկան ջերմություն, խաղաղ երկինք եւ լավատեսություն:

Մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը՝ ուղղված ոլորտի ձեռքբերումների եւ խնդիրների լուսաբանմանը: Վստահ ենք՝ ձեր մասնագիտական կարողությունները մշտապես ուղղված կլինեն մեր երկրի բարօրությանը եւ կներառեն նոր մոտեցումներ՝ համաշխարհային ֆինանսական զարգացումներին համընթաց:  

Մաղթում ենք ձեզ տոնական տրամադրություն եւ առաջարկում վերհիշել դրամի ստեղծման պատմությունը:
Դիտում՝ 14963
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai