Քննարկվել է ՀՀ-ում շվեյցարական կապիտալի ներգրավման հնարավորությունը

21.11.2017 | 17:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #Լուկաս Գասսեր
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ հայ-շվեյցարական տնտեսական հարաբերություններում այս տարի զգալի առաջընթաց է արձանագրվել, մասնավորապես՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին դեպի Շվեյցարիա արտահանման ծավալը 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,6 անգամ:

Այս մասին Կարեն Կարապետյանն ասել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերի հետ հանդիպման ժամանակ:

Վարչապետի խոսքով՝ երկու երկրների միջեւ առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, եւ եվրոպական երկրների շարքում Շվեյցարիան Հայաստանի առաջնային տնտեսական գործընկերներից է:

«Մենք պատրաստ ենք բազմաոլորտ համագործակցություն զարգացնել Շվեյցարիայի հետ՝ շվեյցարական կապիտալը ներգրավելով հայաստանյան շուկայում: Հայաստանը կարող է նաեւ բավական հետաքրքիր պլատֆորմ լինել շվեյցարական բիզնեսի համար ե՛ւ ԵԱՏՄ շուկայում, ե՛ւ Մեղրիում ստեղծվող ազատ տնտեսական գոտում, ինչպես նաեւ ԱՏԳ միջոցով իրանական շուկայում գործունեություն ծավալելու համար»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Լուկաս Գասսերն էլ ասել է, որ մի շարք շվեյցարական ընկերություններ արդեն օգտվում են Հայաստանի՝ որպես երրորդ շուկաներ դուրս գալու պլատֆորմի հնարավորությունից եւ կարող են լավ օրինակ ծառայել, իսկ հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծումը եւս հետաքրքիր է շվեյցարական ներդրողների համար:
Դիտում՝ 1862
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai