Արիաննե Կաոիլին՝ ներդրումների ներգրավման հարցով ՀՀ վարչապետի խորհրդական

21.11.2017 | 13:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արիաննե Կաոիլի #Կարեն Կարապետյան
Արիաննե Կաոիլին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արիաննե Կաոիլին նշանակվել է վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով:

Կառավարությունում նշել են, որ Արիաննե Կաոիլին կառավարման եւ բիզնես խորհրդատվության մասնագետ է եւ աշխատանքային փորձ ունի ֆինանսների, կառավարչական, գյուղատնտեսական եւ հանքարդյունաբերական ոլորտներում:

Որպես խորհրդատու՝ ընդգրկված է եղել Ավստրալիայի կառավարության կողմից իրականացվող մի շարք ծրագրերում, ինչպես նաեւ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (Asia Pacific Economic Cooperation (APEC)) բիզնես խորհրդատվաական խմբում:

Վերջին տարիներին բնակվելով Հայաստանում՝ ակտիվ գործունեություն է իրականացրել հանրային, քաղաքացիական հասարակության եւ այլ ոլորտներում:

Արիաննե Կաոիլին փորձագիտական խորհրդատվություն կտրամադրի օտարերկրյա ներդրումների նեգրավման, միջազգային ֆինանսական եւ առեւտրային կառույցների հետ համագործակցության եւ մի շարք այլ բնագավառներում:
Դիտում՝ 3290
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai