Կոնվերս Բանկը բարելավել է ապառիկ վարկավորման պայմանները

17.11.2017 | 17:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #ապառիկ
Կոնվերս Բանկը բարելավել է ապառիկի պայմանները՝ հաճախորդներին տրամադրելով մինչեւ 36 ամիս ժամկետով, մինչեւ 2 մլն դրամ գումարով վարկավորում՝ սկսած 9% տարեկան տոկոսադրույքից:

Ինչպես հայտնել են բանկում, զուգահեռաբար Shopping card քարտապաններին առաջարկվում է 0% տարեկան տոկոսադրույքով եւ 24 ամիս մարման ժամկետով ապառիկ վարկավորում:
    
«Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է հնարավորինս արագ՝ մոտ 15 րոպեում:

Վարկավորումը հնարավորինս մեծ թվով մարդկանց հասանելի դարձնելու նպատակով բանկն ընդլայնել է ծառայությունների մատուցման աշխարհագրությունը՝ որպես գործակալ ներառելով «Հայփոստ»-ի բաժանմունքների լայն ցանցը, եւ ապառիկ վարկավորում է իրականացնում նաեւ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Շիրակի, Կոտայքի, Տավուշի, Լոռու, Արագածոտնի մարզերում»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 14017
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo