Հայկական հագուստն ու կոշիկը՝ Bee-Together գործարար հարթակում

17.11.2017 | 17:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#UNIDO #Bee-Together
Հագուստ եւ կոշիկ արտադրող հայաստանյան 24 ընկերություն ներկայացվել է նոյեմբերի 15-16-ը Մոսկվայում կայացած Bee-Together թեթեւ արդյունաբերության գործարար հարթակում:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում նշել են, որ հայաստանյան ընկերությունները Bee-Together հարթակում ներկայանում են արդեն 4-րդ անգամ:

Bee-Together-ը գործարար հարթակ է, որտեղ արտադրողներին հնարավորություն է ընձեռվում հանդիպելու Ռուսաստանի հագուստի եւ կոշիկի առաջատար ապրանքանիշերի ներկայացուցիչների հետ եւ բանակցելու արտադրական ծառայությունների մատուցման շուրջ (outsourcing): Այս տարի Bee-Together-ին մասնակցել են 100-ից ավելի արտադրողներ շուրջ 10 երկրից:

«Միջոցառման շրջանակում կայացել են շուրջ 30 հանդիպումներ: Ռուսաստանյան ընկերությունները մեծ հետաքրքրվածություն են ցուցաբերել՝ տեղադրելու իրենց արտադրական պատվերները Հայաստանի ձեռնարկություններում: Ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ, ակնկալվում է նոր պայմանագրերի կնքում»,- ասված է հաղորդագրությունում:

Հայաստանյան ընկերությունների մասնակցությունը կազմակերպվել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ/UNIDO)՝ նախարարության հետ համատեղ իրականացվող «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման եւ շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի շրջանակում:
Դիտում՝ 3478
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai