«Տարոն-Ավիա»-ն թռիչքներ կիրականացնի նաեւ «Զվարթնոց»-ից

17.11.2017 | 14:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Տարոն-Ավիա» #«Զվարթնոց»
Հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ընկերությունն այսօր իրականացրել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից իր առաջին կանոնավոր թռիչքը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան:

Ինչպես հայտնել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում, թռիչքներն իրականացվելու են «Արամ Խաչատրյան» անունը կրող Boing 737-500 տիպի օդանավով, շաբաթական 7 չվերթ հաճախականությամբ:

Քաղավիացիայում հիշեցրել են, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում բազավորված «Տարոն-Ավիա» ընկերությունն ապրիլից կանոնավոր չվերթներ է իրականացնում Գյումրի-Կրասնոդար-Գյումրի, Գյումրի-Սամարա-Գյումրի եւ Գյումրի-Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան)-Գյումրի երթուղիներով:  
Դիտում՝ 2189
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo