Հայէկոնոմբանկը բելգիական Incofin CVBA-ից $10 մլն վարկ է ներգրավել

17.11.2017 | 11:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #INCOFIN CVBA
Հայէկոնոմբանկն ու բելգիական Incofin CVBA ներդրումային ընկերությունն օրերս կնքել են երկրորդ վարկային պայմանագիրը՝ $10 մլն արժողությամբ:

Ինչպես հայտնել են բանկում, ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո եւ փոքր ձեռնարկությունների ֆինանսավորմանը՝ նպաստելով Հայաստանի տնտեսության խթանմանը:

«Հայէկոնոմբանկի եւ Incofin CVBA ներդրումային ընկերության միջեւ համագործակցությունը սկսվել է դեռեւս 2016-ին, երբ կնքվեց առաջին վարկային պայմանագիրը: Երկրորդ՝ ավելի մեծ գումարով եւ ժամկետով վարկի ներգրավումը վկայում է մեր միջեւ փոխվստահության եւ ամուր գործարար հարաբերությունների մասին»,- ասել է Հայէկոնոմբանկի Միջազգային եւ զարգացման գծով տնօրենի տեղակալ Աստղիկ Մանրիկյանը:

Բանկում ընդգծել են, որ իրենք ունեն «առաջնակարգ միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության բազմամյա փորձ»:

«2016-ին Հայէկոնոմբանկը միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավել է շուրջ $39 մլն: Ներգրաված միջոցներն ուղղվել են բանկի՝ միկրո եւ փոքր ձեռնարկությունների, ինչպես նաեւ առեւտրի խթանման ֆինանսավորմանը: Իսկ 2017-ի սկզբից առ այսօր բանկը նույն նպատակների համար միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավել է շուրջ $26 մլն եւ դեռ նախատեսում է մինչ տարեվերջ կնքել եւս $12 մլն գումարով վարկային պայմանագրեր»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 2775
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai