ԵՏՀ-ն բիզնես արգելքների վերացման նպատակով պորտալ է գործարկել

17.11.2017 | 09:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՏՀ #ԵԱՏՄ #Կարինե Մինասյան
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) գործարկել է Barriers.eaeunion.org պորտալը, որտեղ կարելի է Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում առկա արգելքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն գտնել:

Ինչպես նշել են ԵՏՀ-ում, հարթակի ամենակարեւոր գործառույթներից մեկը ԵԱՏՄ-ում բիզնես վարելու ընթացքում խոչընդոտների եւ սահմանափակումների վերաբերյալ դիմումները եւ հարցերն անմիջապես հանձնաժողովին ուղղելու հնարավորությունն է:

2017թ. պորտալը ստացել է 164 դիմում:

ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Կարինե Մինասյանը կոչ է արել բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչներին ակտիվ գործակցություն ծավալել՝ բիզնեսի վրա այս կամ այն արգելքի ազդեցությունը գնահատելու նպատակով:

Հարթակում ներկայացված են նաեւ ակտուալ իրավական տեղեկություններ, այդ թվում՝ միջազգային պայմանագրեր եւ ակտեր, ԵՏՀ-ի պաշտոնական հաղորդագրություններ:
Դիտում՝ 6952
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai