«Երեւանի ՋԷԿ»-ի վերազինմանը կուղղվի 10 մլրդ դրամ

16.11.2017 | 15:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Երեւանի ՋԷԿ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է հարկային արտոնություն տրամադրել «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ին:

Մասնավորապես, ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու եւ  ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություններից:

«Երեւանի ՋԷԿ»-ը նախատեսում է վերազինել Երեւանի տարածքում գործող համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը, որի արդյունքում կբարելավվեն մի շարք ցուցանիշներ:

Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը կկատարի շուրջ 10,7 մլրդ դրամի ներդրում՝ սարքավորումների ձեռքբերման համար։ Ակնկալվում է, որ 2018-2020 թթ. կստեղծվի մոտ 20 աշխատատեղ՝ 250 հազ. դրամ միջին աշխատավարձով:
Դիտում՝ 2045
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai