Արթուր Ջավադյանը մեկնել է Մինսկ

16.11.2017 | 12:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #Արթուր Ջավադյան
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Բելառուս:

ԿԲ-ում նշել են, որ Մինսկում Արթուր Ջավադյանը կմասնակցի ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 15-րդ նիստի աշխատանքներին:

Միջոցառման շրջանակում նախատեսվում է քննարկել Եվրասիական տնտեսական միության շրջանակում ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորման հայեցակարգի, միության անդամ պետությունների միջեւ վարկային պատմությունների մաս կազմող տվյալների փոխանակման համաձայնագրի նախագծի եւ միության անդամ պետություններում ընթացիկ տնտեսական իրավիճակին եւ 2017թ. 10 ամիսների ընթացքում իրականացվող դրամավարկային քաղաքականության, այդ թվում՝ փոխարժեքային քաղաքականության վերաբերյալ հարցեր:
Դիտում՝ 2039
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai