Մեկնարկել է Evocabank-ի տուրը դեպի Դուբայ

16.11.2017 | 09:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank
Այսօր մեկնարկել է Evocabank-ի տուրը դեպի Դուբայ:

Բանկում նշել են, որ նոյեմբերի 1-ին կայացած վիճակահանության արդյունքում շահած 75 մասնակիցներն իրենց ուղեկիցների հետ հատուկ չվերթով մեկնել են Դուբայ՝ 3-օրյա տուրի:

Տուրի մասնակիցները (150 անձ) կնան 5-աստղանի The Westin Dubai, Al Habtoor City հյուրանոցում, կմասնակցեն Dubai City Tour-ի, կայցելեն ճաշի աշխարհի լավագույն հյուրանոցներից համարվող՝ Burj Al Arab եւ Atlantis the Palm, կայցելեն Miracle Garden, կբարձրանան աշխարհի ամենաբարձր շենքի՝ Burj Khalifa-ի գագաթը՝ At The Top, կմասնակցեն նավով կրուիզի Dubai Marina-ում, կընթրեն նավի վրա:

Վիճակահանության հաղթողները կմասնակցեն նաեւ Ջենիֆեր Լոպեսի՝ Դուբայում կայանալիք համերգին՝ VIP տոմսերով:

Նոյեմբերի 18-ին տուրի մասնակիցները հատուկ չվերթով կվերադառնան Երեւան:
Դիտում՝ 2681
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai