Հայբիզնեսբանկը մասնակցել է «Նուռ էքսպո» 2017 ցուցահանդեսին

15.11.2017 | 16:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ #Նուռ էքսպո
Հայբիզնեսբանկը մասնակցել է «ՀՀ բանկեր, ներդրումային եւ վարկային կազմակերպություններ» խորագրով ցուցահանդեսին, որը կազմակերպվել էր  «Նուռ էքսպո» ընկերության կողմից՝ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Բանկում նշել են, որ երկօրյա ցուցահանդեսն անցկացվել է նոյեմբերի 9-ին եւ 10-ին՝ Երեւանի քաղաքապետարանի Պատմության թանգարանի տարածքում:

Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվել է Հայբիզնեսբանկի կողմից առաջարկվող ծառայությունների եւ պրոդուկտների ամբողջական ցանկը: Բանկի աշխատակիցները տաղավարի հյուրերին ու այցելուներին ներկայացրել են  բանկի կողմից առաջարկվող հիփոթեքային, էներգախնայողական, ՓՄՁ, ավտոմեքենաների ձեռքբերման եւ ուսանողների վարկավորման պայմանները: Այցելուները ոչ միայն ծանոթացել են բանկի պրոդուկտներին, այլեւ ստացել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Ցուցահանդեսին մասնակցել են Հայաստանի առաջատար բանկային եւ ֆինանսական կազմակերպությունները, որոնք ներկայացրել են իրենց  ձեռքբերումներն ու ծառայությունները:

«Նուռ էքսպո»-ի շրջանակում ներկայացվել է նաեւ Հայբիզնեսբանկի կողմից ներկայացվող ABB-BOT հավելվածը, որը բանկի հատուկ էջն է Telegram messenger-ում, որտեղ ավտոմատ մշակվում եւ ակնթարթորեն տրամադրվում է տեղեկատվություն ընթացիկ հաշիվների, մոտակա մասնաճյուղերի եւ բանկոմատների հասցեների, արտարժույթի փոխարժեքների, ավանդների պայմանների, ակցիաների եւ բանկի կողմից ներկայացված հատուկ առաջարկների վերաբերյալ:
Դիտում՝ 2626
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai