«Օպտիմ»-ը կօգնի ՀՀ-ում տրանպորտային ցանցի լոգիստիկ սխեմա մշակել

14.11.2017 | 17:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Օպտիմ #Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Հայաստանում գործունեություն ծավալող «Օպտիմ» (Optym) ընկերության գրասենյակ, որը մասնագիտացած է տրանսպորտային ցանցերում օպտիմալացման ալգորիթմների եւ որոշումների կայացման համակարգերի մշակման գործում:

«Օպտիմ»-ի ներկայացուցիչները նշել են, որ խելացի ծրագրային լուծումները թույլ են տալիս տրանսպորտային ընկերություններին նվազեցնել ծախսերը, ավելացնել շահութաբերությունը եւ բարելավել սպասարկման որակը:

Կարեն Կարապետյանը ողջունել է «Օպտիմ»-ի ակտիվ գործունեությունը Հայաստանում եւ կառավարության անունից համագործակցության պատրաստակամություն հայտնել: Կառավարության ղեկավարն առաջարկել է համատեղ աշխատել՝ ՀՀ ամբողջ տարածքում տրանպորտային ցանցի արդյունավետ լոգիստիկ սխեմայի ձեւավորման եւ որոշումների կայացման համակարգի մշակման հարցում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ առաջիկայում ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ համատեղ սկսել տեխնիկական առաջադրանքի մշակման աշխատանքները:

«Օպտիմ»-ն իր գործունեությունն իրականացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Հայաստանում, Հնդկաստանում եւ Ավստրալիայում գործող 4 գրասենյակի միջոցով: «Օպտիմ Արմենիա»-ի գրասենյակը 2-րդ խոշորն է աշխարհում: Ակնկալվում է, որ ԵԱՏՄ-ում եւ ԵՄ-ում գործունեության ընդլայնումը հնարավորություն կտա գրասենյակին վերածվել տարածաշրջանային կենտրոնի, օտարերկրացի հաճախորդներ ներգրավել եւ ծառայություններ մատուցել:

Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ աշխատակազմը բաղկացած է բարձր որակավորում ունեցող 80 մասնագետից՝ տեխնիկական համակարգերի ճարտարապետներ, դիզայներներ, ծրագրավորողներ, տվյալների բազաների նախագծողներեւ մշակողներ եւ որակի ապահովման մասնագետներ:

Ներկայում շուրջ $1 000 000-ի ներդրման արդյունքում ընդլայնվել է ընկերության գրասենյակային տարածքը եւ ավելի քան 140 բարձրակարգ մասնագետի աշխատատեղով ապահովելու հնարավորություն է ստեղծվել:

«Օպտիմ»-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ առաջիկայում նախատեսում են հայաստանյան բուհերում իրականացնել մասնագիտական հմտությունները զարգացնող տարբեր դասընթացներ:

Դիտում՝ 3301
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai