Հայէկոնոմբանկը գործարկել է «Արեւային» վարկատեսակը

10.11.2017 | 16:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #«Արեւային» վարկ
Հայէկոնոմբանկը գործարկել է սպառողական նոր՝ «Արեւային» վարկատեսակը:

Ինչպես տեղեկացրել են բանկում, «Արեւային» վարկերը տրամադրվում են տարեկան 9%-ով, 60 ամիս մարման ժամկետով, առանց կանխավճարի եւ առնվազն 1 անձի  երաշխավորությամբ:

«Այս վարկատեսակը հնարավորություն կտա կրճատելու մեր հաճախորդների գազի եւ էլեկտրաէներգիայի ամսական ծախսերը ընդհուպ մինչեւ 95%: Վարկի շնորհիվ հաճախորդը կարող է ձեռք բերել արեւային ջրատաքացուցիչ եւ արեւային էլեկտրակայան (ֆոտովոլտային կայան)»,- նշել են Հայէկոնոմբանկի վարկային պրոդուկտների զարգացման եւ վաճառքի բաժնում՝ ներկայացնելով յուրաքանչյուր ապրանքատեսակի առանձնահատկությունները.

Արեւային ջրատաքացուցիչը՝

- Արդյունավետ է՝ ջուրը տաքացնում է մինչեւ եռման աստիճան,
- Դիմացկուն է՝ չի վնասվում անգամ 3 սմ-ոց կարկտի ուղիղ հարվածից,
- Պարզ է եւ չի պահանջում հատուկ սպասարկում,
- Անվտանգ է՝ զերծ է գազի ջրատաքացուցիչներին բնորոշ վտանգներից, օրինակ՝ գազի արտահոսքից,
- Երկարակյաց է՝ ծառայում է ավելի քան 20 տարի:

Արեւային (ֆոտովոլտային) էլեկտրակայանը՝

- Չի պահանջում տան ցանցի փոփոխություններ, միայն տեղադրվում է լրացուցիչ հաշվիչ,
- Զբաղեցնելով 6-7 քմ տարածք՝ ապահովում է 1 կՎտ հզորություն,
- Երկարակյաց է՝ ծառայում է ավելի քան 25 տարի:

«Այս վարկատեսակը հնարավորություն է տալիս ռեսուրսների կրճատմանը զուգընթաց` բարձրացնել մարդու կյանքի որակը: Մասնավորապես, սարքերն ապահովում են էներգետիկ անկախություն եւ էներգակիրների թանկացման ռիսկի կրճատում,էկոլոգիապես մաքուր են եւ անվնաս մարդկանց առողջության ու շրջակա միջավայրի համար, հասանելի են եւ ունեն հետգնման կարճ ժամանակահատված»,- նշել են բանկում:
Դիտում՝ 3435
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai