ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է «Աշնանային խնայողություններ» ակցիան

23.10.2017 | 13:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկը #ակցիա
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է հատուկ առաջարկ՝ ֆիզիկական անձանց համար ավանդների մասով:

Այսօրվանից սկսած՝ ՎՏԲ-Հայաստան Բանկում դրամով եւ դոլարով «Շահավետ» եւ «Պրոգրեսիվ» ավանդները ձեւակերպելիս գործելու են «Աշնանային խնայողություններ» ակցիայի պայմանները:

«Ակցիայի շրջանակում նշված ավանդների համար գործում են բարձր տոկոսադրույքներ. դրամով ավանդների տոկոսադրույքները՝ մինչեւ 10%, դոլարով՝ մինչեւ 3%: Հաճախորդների հարմարավետության բարձրացման նպատակով բանկում գործում է նաեւ ամսական պարբերականությամբ ավանդների տոկոսները ստանալու հնարավորություն»,- ասված է հաղորդագրությունում:

Ակցիան գործում է մինչև դեկտեմբերի 25-ը:

Բանկում հիշեցրել են, որ «Շահավետ» եւ «Պրոգրեսիվ» ավանդները կարող են ձեւակերպել ՀՀ ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձիք՝ առավելագույնը 730 օր ժամկետով: «Շահավետ» ավանդն ունի ավելի բարձր եկամտաբերություն, սակայն չի նախատեսում  միջոցների  մուտքագրում  եւ ելքագրում ավանդի գործողության ընթացքում: «Պրոգրեսիվ» ավանդը նախատեսում է միջոցների համալրում, ինչը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին աստիճանաբար կուտակել միջոցներ կոնկրետ նպատակներով ու միաժամանակ ստանալ ավանդի մնացորդի տոկոսները: Վերոնշյալ ավանդները ձեւակերպելիս բանկը տրամադրում է հաճախորդներին նվեր՝ VISA կամ MasterCard պլաստիկ քարտ:
Դիտում՝ 9331
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo