Ամերիաբանկը ներկայացրել է ArCa Mir քարտերի սպասարկման պայմանները

19.10.2017 | 16:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #ArCa Mir
Ամերիաբանկը, որը հանդես է եկել Հայաստանի ArCa եւ Ռուսաստանի Mir վճարային համակարգերի ինտեգրման գործընթացում որպես փոխհաշվարկային բանկ, առաջարկում է «ArCa Mir վճարային քարտի մրցունակ պայմաններ»:  

Ամերիաբանկում առանձնացրել են ArCa Mir վճարային քարտերի առավելությունները ֆինանսական շուկայում՝

-    Քարտի սպասարկման ցածր վճար,
-    Անվճար կանխիկացում Ամերիաբանկի բանկոմատներում,
-    Ամերիաբանկում, ինչպես նաեւ Ամերիաբանկի բանկոմատներով քարտին, գումարի անվճար մուտքագրում,
-    10 000 դրամից բարձր գումարով գործարքների դեպքում՝ կարճ հաղորդագրության անվճար ուղարկում:

Քարտը հնարավոր է պատվիրել նաեւ առցանց՝ Ամերիաբանկի կայքից:
    
ArCa Mir վճարային քարտը, որը սպասարկվում է Հայաստանում եւ Ռուսաստանում, հնարավորություն է ընձեռում գումարներ կանխիկացնել եւ մուտքագրել քարտին նաեւ այն բոլոր երկրներում, որտեղ սպասարկվում են Mir վճարային համակարգի քարտերը:
Դիտում՝ 2472
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo