Արդշինբանկն ու AAB Construction-ը բարձր են գնահատում համագործակցությունը

13.10.2017 | 17:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արդշինբանկ #AAB Construction
Արդշինբանկը եւ AAB Construction շինարարական ընկերությունը համագործակցում են 2006 թվականից:

«Ավելի քան մեկ տասնամյակ օգտվելով Արդշինբանկի վարկավորման ծառայություններից՝ AAB Construction ընկերությունը պարբերաբար հարստացրել է իր տեխնիկական բազան, կատարել ներդրումներ շինարարական միջազգային նորագույն չափանիշներին համապատասխանելու համար: Այս տարիների ընթացքում կազմակերպության շրջանառությունը աճել է մոտ 20 անգամ»,- ասված է հաղորդագրությունում:

«Մեր ընկերությունը բարձր է գնահատում Արդշինբանկի հետ ունեցած համագործակցությունը։ Երկար տարիների ընթացքում բանկի պրոֆեսիոնալ անձնակազմն ու ժամանակակից բիզնես լուծումները բազմիցս հանդիսացել են կայուն նեցուկ մեր ընկերության համար»,- նշել է AAB Construction ընկերության հիմնադիր-տնօրեն Արմեն Բադալյանը։

«Մենք ուժեղ ենք միասին. AAB Construction ընկերության հետ մեր համագործակցության արդյունքը դրա վառ օրինակն է: Ինչպես ասում են, ցանկացած բիզնեսում հաղթողը նա է, ով ավելի լավ է համապատասխանում հաճախորդի պահանջներին, ով արդարացնում եւ նույնիսկ գերազանցում է վերջինիս ակնկալիքները: Հավատացած եմ, որ մեր հաղթանակները կշարունակվեն նաեւ ապագայում»,- ասել է Արդշինբանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:
Դիտում՝ 2924
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo