Վարչապետ. Այս տարի «ԱրմՊրոդԷքսպո»-ն որակապես նոր ցուցահանդես է

13.10.2017 | 15:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրմՊրոդԷքսպո #Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Երեւան Էքսպո» համալիրում բացված ամենամյա «ԱրմՊրոդԷքսպո» մասնագիտացված ցուցահանդես, որին մասնակցում են գյուղատնտեսական մթերք վերամշակող ընկերություններ ՀՀ-ից եւ Արցախից:

Կառավարության մամուլի ծառայությունում նշել են, որ ցուցահանդեսին ներկա է եղել նաեւ Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լեւան Դավիթաշվիլին:

«ԱրմՊրոդԷքսպո»-ի բացօթյա ցուցադրության հատվածում վարչապետին են ներկայացվել գյուղատնտեսական տեխնիկայի, ինտենսիվ այգիների եւ կաթիլային ոռոգման համակարգերի հնարավորությունները:

Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է ֆերմերային տնտեսությունների հետ տարվող աշխատանքներով՝  կարեւորելով ֆերմերների վերապատրաստման ուղղությամբ շարունակական քայլերի իրականացումը:

Կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ այս տարի «ԱրմՊրոդԷքսպո»-ն իրենից ներկայացնում է որակապես նոր ցուցահանդես՝ բիզնես տրամաբանությամբ եւ կոնկրետ արդյունքների արձանագրմամբ:

Կարեն Կարապետյանը ողջունել է գյուղատնտեսության ոլորտի ընկերությունների գործունեությունը եւ նշել, որ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել նրանց ընդլայնման ծրագրերին:

«ԱրմպրոդԷքսպո»-ի նպատակն է՝ ներկայացնել գյուղատնտեսական արտադրության եւ հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, հաստատել գործարար կապեր եւ խթանել արտահանումը:

2017թ. ցուցահանդեսին մասնակցում է գյուղատնտեսական մթերք վերամշակող, ագրարային ոլորտն սպասարկող եւ ծառայություններ մատուցող 110 կազմակերպություն:
Դիտում՝ 3173
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo