«Հայաստանը տարկետում է ցանկանում», գրում է «Կոմերսանտ»-ը

13.10.2017 | 15:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱՏՄ #ԵՏՀ #ծխախոտային արտադրանք
Ռուսական «Կոմերսանտ» թերթն այսօր գրում է, որ Հայաստանը փորձում է 8 ամսով հետաձգում ստանալ ծխախոտին վերաբերող ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի իրականացման հարցում, ըստ որի` ծխախոտի տուփերի վրա պետք է պատկերված լինեն մեծ չափի վախեցնող նկարներ:
 
Թերթի խմբագրության տրամադրության տակ է հայտնվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) որոշման նախագիծը, որով նախատեսվում է Հայաստանին տարկետում տրամադրել մինչեւ 2018թ. հուլիսի 15-ը (տեխկանոնակարգն ուժի մեջ է մտնում ս.թ. նոյեմբերի 15-ից):

Նոր պահանջների համաձայն՝ ԵԱՏՄ երկրների արտադրողները պետք է տուփի դիմային մասում զետեղեն նախազգուշացնող գրառումներ՝ տուփի մակերեսի 50%-ը զբաղեցնող վախեցնող նկարներով:

ԵՏՀ մամուլի ծառայությունը հաստատել է հայկական կողմից առաջարկի ստացումը, որն այժմ «քննարկման փուլում է»:

Փաստաթղթում ժամկետների հետաձգման անհրաժեշտությունը հիմնավորվում է տեղական արտադրողների՝ ներքին շուկայի համար նախատեսված մեծ քանակությամբ արտադրանքի առկայությամբ:

«Եթե նշված արտադրանքը չսպառվի մինչեւ 2017թ. նոյեմբերի 15-ը, ապա դա կարող է հանգեցնել ֆինանսական եւ տնտեսական լուրջ կորուստների»,- ասված է նամակում:

«Կոմերսանտ»-ը գրում է, որ դիմումի պատճառ է դարձել նաեւ «ՍՊՍ Սիգարոն» ընկերության կոմերցիոն տնօրենի՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանն ուղված նամակը: Վերջինում ասված է, որ ընկերությունն ունի նախկին չափանիշներով արտադրված 5 մլն ծխախոտի տուփ, որոնք չի հասցնի նշված ժամկետում սպառել:
Դիտում՝ 5117
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo