Գյուղոլորտի վերջին զարգացումները՝ թվերով

12.10.2017 | 10:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իգնատի Առաքելյան
Հայաստանի ագրարային բնագավառում այս տարի նախատեսվող $120 մլն ներդրումներից արդեն իրականացվել է $50 մլն-ը, որոնք ուղղվել են ինտենսիվ այգիների հիմնմանը, վերամշակող ընկերությունների եւ անասնաբուծական տնտեսությունների ստեղծմանն ու զարգացմանը:

Այս մասին նախօրեին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ ներկայացնելով 2016-2017 թթ. ոլորտում կատարված աշխատանքները, ընթացիկ եւ նախատեսվող ծրագրերը:


Նախարարի խոսքով՝ գյուղտեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում այս տարի տնտեսվարողներին տրամադրվել է 132 միավոր գյուղտեխնիկա:

2018թ. նախատեսվող ծրագրերի թվում Իգնատի Առաքելյանն առանձնացրել է կարկտապաշտպան ցանցերի ներդրման պետական աջակցության ծրագիրը, որով նախատեսվում է տրամադրել կարկտապաշտպան ցանցերի ներդրման վարկ՝ տարեկան մինչեւ 2% տոկոսադրույքով, մինչեւ 7 տարի մարման ժամկետով, կաթիլային ոռոգման համակարգի ներդրման ծրագիրը, որով գյուղացիական տնտեսություններին կտրամադրվեն տարեկան 2% տոկոսադրույքով, 3 տարի մարման ժամկետով վարկեր, ինչպես նաեւ ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագիրը, որով նախատեսվում է մինչեւ 10 հեկտար ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած այգետնկումներ իրականացնող տնտեսվարողներին  պետության կողմից սուբսիդավորվող վարկի ապահովում՝ 5% տարեկան տոկոսադրույքով:

Բացի այդ, KfW բանկի հետ համատեղ քայլեր են ձեռնարկվում գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման ուղղությամբ, որով նախատեսվում է այս ոլորտում իրականացնել պիլոտային ծրագիր:

Ինչ վերաբերում է խաղողի մթերման ընթացքին, ապա նախարարը տեղեկացրել է, որ այս տարի այն անցնում է կազմակերպված կերպով:

«Մթերման դիմաց կատարվող վճարումների հետ կապված խնդիրներ առայժմ չկան, դեռ կան նախկինում չվճարված գումարներ, խնդրի լուծումը մենք փորձում ենք տալ մեր հնարավորության սահմաններում»,- նշել է նա:

Անդրադառնալով մսամթերքի շուկայում վերջերս արձանագրված թանկացումներին` Իգնատի Առաքելյանը նշել է, որ խոզի մսի գնի բարձրացումը հիմնականում պայմանավորված է միջազգային շուկայում թանկացման, իսկ ոչխարի մսի թանկացումը` արտահանումների ծավալների կրկնապատկմամբ: Նա վստահեցրել է, որ մսամթերքի թանկացման համար անհանգստանալու կարիք չկա, եւ շուկան աստիճանաբար կկարգավորվի: 
Դիտում՝ 1718
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo