Արդշինբանկը բարելավել է միկրոձեռնարկատիրական վարկերի պայմանները

11.10.2017 | 17:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արդշինբանկ
Արդշինբանկը բարելավել է ձեռնարկատիրական գործունեությամբ եւ գյուղատնտեսությամբ զբաղվող անհատ ձեռներեցներին եւ իրավաբանական անձանց տրվող վարկերի պայմանները:

Բանկում նշել են, որ համաձայն նոր պայմանների՝ դրամով տրամադրվող վարկի տարեկան տոկոսադրույքը սկսվում է 11,25%-ից, դոլարով վարկի դեպքում՝ 9,75%-ից, իսկ եվրոյով տրամադրվող վարկի դեպքում՝ 9%-ից: Վարկերը տրամադրվում են առանց հաճախորդի գործունեության ֆինանսական վերլուծության եւ եկամուտը հավաստող փաստաթղթերի ներկայացման:

«Արդշինբանկը, ընդառաջ գնալով ձեռնարկատիրական գործունությամբ զբաղվող հաճախորդներին, բարելավել է միկրոձեռնարկատիրական վարկերի պայմանները, համաձայն որի, հաշվի շրջանառության մեծությունը անմիջականորեն անդրադառնում է վարկի ե՛ւ տոկոսադրույքի, ե՛ւ գումարի վրա, այսինքն, որքան մեծ է հաճախորդի հաշիվների շրջանառությունը եւ որքան երկար է հաճախորդն ապահովում շրջանառություն, այնքան ավելի մեծ գումարով եւ ցածր տոկոսադրույքով է տրամադրվում վարկը: Այս վարկերը մենք տրամադրում ենք բիզնես գործունեության նվազագույն վերլուծությամբ, ինչը խթան կհանդիսանա ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների բիզնեսի զարգացման համար»,- նշել է Արդշինբանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:

Բանկում ընդգծել են, որ տվյալ վարկատեսակի շրջանակում իրականացնում են նաեւ ՀՀ բանկերում եւ վարկային կազմակերպությունում առկա անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի վերաֆինանսավորում՝ վարկառուին հասանելի տոկոսադրույքից 0,5-1 տոկոսային կետով ցածր տոկոսադրույքով:
Դիտում՝ 12720
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo