Հայտնի են Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի #MYAMEXCARD խաղարկության հաղթողները

11.10.2017 | 17:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ ##MYAMEXCARD
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի «Արմենիա» մասնաճյուղում հոկտեմբերի 10-ին ամփոփվել է բանկի կողմից նախապես հայտարարված #MYAMEXCARD խաղարկությունը:

Մրցույթն իրականացվում էր Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի կողմից թողարկված American Express քարտերի քարտատերերի շրջանում եւ հնարավորություն էր ընձեռում հունիսի 10-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը ներառյալ American Express քարտերի միջոցով վճարային գործարքներ կատարած եւ #myamexcard գլխագրով տվյալ առեւտրի կետում American Еxpress տարբերանշանի կամ American Еxpress քարտի նկարը Facebook սոցիալական ցանցում հրապարակած (Public post) հաճախորդներին եւ այդ ֆեյսբուքյան գրառումները սոցիալական ցանցում տարածած (Share) օգտատերերին շահել հինգ iPhone 7 հեռախոս:

Բանկում նշել են, որ խաղարկությունն իրականացվել է պատահականության սկզբունքով:

Շահած քարտատերերն են՝

- Նաիրա Բարսեղյան (օգտատեր՝ Naira Barseghyan), քարտի վերջին  վերն են` *7640,
- Լուսինե Մնացականյան (օգտատեր՝ Lusine Mnacakanyan), քարտի վերջին թվերն են՝ *4742,
- Էմմա Հարությունյան (օգտատեր՝ Emi Harutyunyan), քարտի վերջին թվերն են՝ *6311,
- Անահիտ Գեւորգյան (օգտատեր՝ Anahit Gevorgyan), քարտի վերջին թվերն են՝ *8472,
- Արման Առաքելյան (օգտատեր՝ Arman Arakelyan), քարտերի վերջին թվերն են՝ *7441 եւ *9330:

Խաղարկության հաղթողները իրենց մրցանակները կարող են ստանալ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխամասային գրասենյակում (հասցե՝ ք. Երեւան, Արամի 82-84):
Դիտում՝ 3533
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai