ԵՄ-ն €15,2 մլն կուղղի ՀՀ գյուղոլորտում զբաղվածության խթանմանը

11.10.2017 | 17:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Պյոտր Սվիտալսկի
Եվրոպական միությունը €15,2 մլն կուղղի Հայաստանի աշխատաշուկայի արդյունավետության բարձրացմանն ու զբաղվածության ավելացմանը՝ թիրախավորելով գյուղատնտեսության ոլորտը:

Միջոցները կտրամադրվեն «Ավելի լավ որակավորումներ՝ ավելի լավ աշխատանքի համար» ծրագրի շրջանակում, որը կգործի 2017-2019 թթ.:

Ծրագիրը կիրականացվի ՀՀ կրթության եւ գիտության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, գյուղատնտեսության նախարարությունների միջոցով՝ ներգրավելով նաեւ մասնավոր ընկերությունների եւ սոցիալական ոլորտի կազմակերպությունների:

«Մեր օրակարգը հստակ է։ Պետք է քայլեր ձեռնարկենք եւ միասին աշխատենք՝ հավաստիանալու, որ երիտասարդներն ու նրանց հմտությունները ներառական զարգացման հիմքում են դրված: Համապատասխան հմտություններով երիտասարդներն ավելի լավ են պատրաստված ակտիվ քաղաքացի լինելուն: Նրանք ավելի լայն հնարավորություններ ունեն լավ եւ հիմնավոր աշխատանք գտնելու համար: Նրանք ավելի լավ են պատրաստված իրենց սեփական բիզնեսը հիմնելու եւ մյուսների համար աշխատատեղեր ստեղծելու համար»,- ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

ԵՄ հայաստանյան գրասենյակից հայտնել են, որ բյուջետային աջակցության €13 մլն բաղադրիչը կուղղվի մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտի առաջնահերթ կարիքներին՝ նախանշված ԵՄ-ի եւ ՀՀ կառավարության կողմից, իսկ լրացուցիչ €2,2 մլն-ը կօգտագործվի կարողությունների զարգացման եւ իրականացված աշխատանքների գնահատման համար:
Դիտում՝ 4650
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo