Նախարարությունը պարզաբանում է աջ ղեկով մեքենաների շահագործման հարցը

11.10.2017 | 16:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#տրանսպորտի #կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն այսօր պարզաբանում է տարածել աջակողմյան ղեկով մեքենաների շահագործման վերաբերյալ:

«Վերջին օրերին մի շարք զանգվածային լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում տեղ են գտել հրապարակումներ եւ մտահոգություններ աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների հետագա շահագործման հնարավոր սահմանափակումների մասին:

Հաշվի առնելով վաղաժամ, երբեմն հակասական փաստարկները՝ հարկ ենք համարում պարզաբանել, որ այս պահին աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների շահագործումը դադարեցնելու, դրանց սեփականատերերի համար պայմաններ սահմանող կամ նրանց իրավունքները սահմանափակող որեւէ իրավական ակտ չկա:

Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթեւեկության կարգավորման բարեփոխումների համատեքստում քննարկվում են խնդրի կարգավորման բոլոր տարբերակները՝ դժվարություններ չստեղծելով այդ տրանսպորտային միջոցների գործող սեփականատերերի համար:

Ընդ որում՝ այդ քննարկումները ներառում են ճանապարհային երթեւեկության անվտանգության տեսանկյունից շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացրած առաջարկները, որոնք ավարտուն տեսքի բերվելուց եւ ամփոփումներից հետո սահմանված կարգով կներկայացվեն թե՛ հասարակությանը եւ թե՛ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներին»,- ասված է նախարարության պարզաբանման մեջ:
Դիտում՝ 4747
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo