Արդշինբանկը նվազեցնում է ոսկու գրավով ապահովված բոլոր տեսակի վարկերի տոկոսադրույքները

11.10.2017 | 09:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արդշինբանկ
Արդշինբանկը սույն թվականի հոկտեմբերի 11-ից նվազեցնում է ոսկու գրավով ապահովված բոլոր վարկերի տոկոսադրույքները:

Համաձայն նոր պայմանների, ՀՀ դրամով տրամադրվող վարկի տարեկան տոկոսադրույքը կսկսի 10%-ից, գյուղատնտեսական նշանակության ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկինը` 6%-ից, իսկ եվրոյով տրամադրվող վարկի դեպքում` 4%-ից:

Վարկերը տրամադրվում են մինչև 10 տարի մարման ժամկետով, ոսկու գնահատված արժեքի մինչև 500%-ի չափով` կախված հաճախորդի վարկային պատմությունից: Հաճախորդներին հնարավորություն է ընձեռվում ընտրել տոկոսների և վարկի մարման իրենց հարմար եղանակը:

Ոսկու գրավադրմամբ վարկերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով բանկի պաշտոնական կայքէջ www.ardshinbank.am կամ զանգահարելով բանկի տեղեկատվական կենտրոն` 012 22 22 22 շուրջօրյա հեռախոսահամարով:
Դիտում՝ 3724
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo