Անելիք Բանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են բորսայում

23.09.2017 | 15:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱնելիքԲանկ #պարտատոմս #NASDAQ OMX Արմենիա
Անելիք Բանկի դոլարով արտահայտված պարտատոմսերը ս.թ. սեպտեմբերի 23-ին ցուցակվել եւ ընդգրկվել են NASDAQ OMX Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաեւ թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առեւտուրը եւ ռեպո գործարքների կնքումը:

Ինչպես տեղեկացրել եմ բանկում, պարտատոմսերի թողարկումը ներառում է 50 000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` $100 անվանական արժեքով, արժեկտրոնի 5.75% տոկոսադրույքով եւ 2 տարի շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN - AMANLBB24ER8) բորսայում կշրջանառվեն ANLBB4 բորսայական հապավմամբ:

Անելիք Բանկը սկսեց պարտատոմսերի թողարկումները 2016թ․ դեկտեմբերից եւ արդեն իսկ թողարկել է անվանական արժեկտրոնային դոլարային եւ դրամային պարտատոմսերի 4 տրանշ ընդհանուր՝ $15 մլն եւ 1 մլրդ դրամ ծավալներով, որոնք բոլորը տեղաբաշխվել էին նշված ժամանակահատվածից շուտ եւ ցուցակվել NASDAQ OMX Արմենիայում:
Դիտում՝ 2734
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai