PwC Արմենիա-ն տոնել է 10-ամյակը

23.09.2017 | 13:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#PwC Արմենիա
Ս.թ. սեպտեմբերի 15-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում կայացել է PwC Արմենիա ընկերության գրասենյակի բացման 10-ամյակին նվիրված տոնակատարությունը, որին ներկա էին PwC Արմենիա ընկերության հաճախորդներն ու պաշտոնատար անձինք, PwC-ի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանների գործընկերներ, ինչպես նաեւ PwC Արմենիայի նախկին եւ ներկա աշխատակիցներ:

«Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային ղեկավարների անունից թույլ տվեք շնորհավորել Հայաստանի մեր թիմին 10-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Հաջողության գրավականն է ունենալ հզոր թիմ, եւ, ստեղծելով մեր գրասենյակը Հայաստանում, կարծում եմ, մենք կարողացանք հասնել այն նպատակին, որն ունեինք՝ ստեղծել թիմ, որը կներկայացնի PwC-ի արժեքները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հաճախորդներին, քանի որ ձեր շնորհիվ է, որ մենք այսօր այստեղ ենք, եւ մենք շնորհակալություն ենք հայտնում ձեզ՝ նվիրումի եւ վերջին տասը տարիների ընթացքում մեր հետ համագործակցելու համար»,- իր ողջույնի խոսքում ասել է PwC-ի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի գործադիր գործընկեր Թոդ Բրեդշոուն:

PwC Արմենիա-ի 10 տարվա աշխատակիցներին պարգեւների եւ շնորհակալագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո հյուրերը վայելել են ՀՀ ժողովրդական արտիստ Լեւոն Մալխասյանի եւ «Մալխաս Ջազ Բենդ»-ի ելույթը, որին հաջորդել է ծննդյան տորթի կտրման գեղեցիկ արարողությունը:

157 երկրում ավելի քան 223 000 աշխատակից ունեցող «ՓրայսուոթերհաուսԿուպերս» ընկերությունը պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցող ցանցերի շարքում հանդիսանում է առաջատարներից մեկը: «ՓրայսուոթերհաուսԿուպերս»-ը բացել է իր գրասենյակը Երեւանում 2007 թ. սեպտեմբերին: Տեղական մասնագետների գիտելիքի համադրումն ու գլոբալ ռեսուրսների հզոր ցանցը PwC-ին թույլ են տալիս մատուցել հայկական միջավայրին հարմարեցված լուծումներ բարդ բիզնես խնդիրների լուծման համար: PwC-ի առաքելություններից մեկն է նաեւ միջազգային ամենալավ փորձը Հայաստան ներմուծելը եւ հայկական բիզնեսի եւ գործարար միջավայրի զարգացման գործում ներդրում ունենալը:

Տոնակատարության տեսահոլովակը հասանելի է այստեղ:
Դիտում՝ 14357
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo