«Հայաստանը պետք է առողջապահության ֆինանսավորման ճշգրիտ ճանապարհ գտնի»

22.09.2017 | 17:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արա Դարզի #առողջապահական համակարգ
Հայաստանը կարիք ունի առողջապահական համակարգի ֆինանսավորման ճշգրիտ ճանապարհ գտնել՝ կլինի այն մասնավոր, թե հանրային, թե հարկերից գոյացած ֆինանսավորում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այս մասին այսօր ասել է Միացյալ Թագավորության նախկին առողջապահության նախարար, պրոֆեսոր Արա Դարզին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում հանդես գալով  հանրային առողջության մասին դասախոսությամբ:

«Հարկավոր է ներդրումներ կատարել համայնքային ծառայությունների ինստիտուտում, որը Հայաստանում ընդհանրապես չի գործում: Այստեղ բավականին շատ հոսպիտալներ կան, նրանցից որոշներին պարզապես հարկավոր է ավելի լավ կառավարման համակարգ ունենալ: Սա շատ պարզ եղանակ է լավ առողջապահական համակարգ կառուցելու համար: Կարծում եմ, համակարգի ղեկավարները փորձում են դա անել», - նշել է Արա Դարզին:

«Նորարարությունը՝ որակի եւ անվտանգության հարցերում» դասախոսության ժամանակ Լորդ Արա Դարզին ընդգծել է, որ հիվանդներին շատ է անհանգստացնում մատուցվող ծառայությունների որակը եւ, իր կարծիքով, նորարարությունն ու տեխնոլոգիաները մեծ դեր ունեն որակ եւ անվտանգություն ապահովելու գործում:
Դիտում՝ 2188
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai