Նախատեսվում է հայ-իսրայելական ԱՏԳ հիմնել

20.09.2017 | 16:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Շիրակ #ԱՏԳ #քաղավիացիա
Իսրայել-Հայաստան առեւտրային պալատի ներկայացուցիչները նախատեսում են Հայաստանում ազատ տնտեսական գոտի հիմնել:

Այս մասին նշել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում՝ ի պատասխան Banks.am-ի հարցմանը՝ կապված Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի հարակից տարածքում հայ-իսրայելական լոգիստիկ կենտրոնի ստեղծման հետ:


«Իսրայել-Հայաստան առեւտրային պալատի ներկայացուցիչներն իրենց նախնական ծրագրով նախատեսում են ստեղծել ազատ տնտեսական գոտի, որին զուգահեռ հետաքրքված են նաեւ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի հարակից տարածքում լոգիստիկ կենտրոնի ստեղծմամբ»,- ասված է պատասխանում:

Քաղավիացիայում նշել են, որ լոգիստիկ կենտրոնը հնարավորություն կտա բիզնեսներին անվտանգ վայրում պահպանել բեռները, կազմակերպել դրանց փոխադրումն ու բեռնաթափումը, փաթեթավորումն ու մակնշումը:

Վարչությունում, սակայն, չեն մանրամասնել նախագծի իրագործման կոնկրետ ժամկետները եւ ներդրումների ծավալը՝ նշելով, որ այս առնչությամբ դեռեւս հստակ տեղեկատվություն չկա:
Դիտում՝ 2372
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai