«Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն տոնել է իր 10-ամյակը

19.09.2017 | 16:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Ֆարմ Կրեդիտ Արմենիա»
«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ-ն նախօրեին նշել է իր հիմնադրման տասնամյակը:

Ընկերությունում հայտնել են, որ միջոցառմանը ներկա են եղել ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, Գերմանիայի Կոոպերատիվների ակադեմիայի տնօրեն Ռուդիգեր Մեյստերը, Ֆրանսիական խնայողական բանկերի ազգային ֆեդերացիայի միջազգային դեպարտամետի ղեկավար Օլիվիեր Բոմը, Ռուսաստանի Վարկային միությունների լիգայի նախագահ Տատյանա Իվաշկինան եւ այլ արտասահմանյան գործընկերներ, ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, կազմակերպության խորհրդի անդամներ, աշխատակիցներ եւ անդամ-փայատերեր:

Միջոցառման հանդիսավոր արարողության ընթացքում հյուրերը դիտել են ֆիլմեր՝ կազմակերպության տասնամյա գործունեության եւ անդամ-փայատերերի գրանցած հաջողությունների մասին:

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն Հայաստանում գործող միակ կոոպերատիվն է, եւ այն իր գործունեությունը ծավալում է բացառապես մարզերում: Կազմակերպությունը հիմնադրվել է 2007-ին` 57 հայ ֆերմերների կողմից, ԱՄՆ Գյուղդեպարտամենտի աջակցությամբ: Այժմ կոոպերատիվն ունի 6 800 անդամ-փայատեր: Հիմնական ծառայություններն են գյուղատնտեսական, ագրոբիզնեսի եւ ՓՄՁ վարկերի տրամադրում մարզերում, ինչպես նաեւ գյուղատնտեսական տեխնիկայի եւ գյուղգործիքների լիզինգ:

Ընկերությունը ֆերմերներին եւ գյուղաբնակներին տրամադրում է մատչելի վարկեր՝ ակտիվորեն մասնակցելով Գերմանա-հայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ Համաշխարհային բանկի, Գերմանական KFW բանկի, Ասիական զարգացման բանկի եւ ՀՀ ֆինանսների նախարարության ԳՖԿ ԾԻԳ-ի կողմից իրականացվող՝ «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ»-ի, «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ»-ի գյուղվարկավորման տարբեր ծրագրերում:

Կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենը Արմեն Գաբրիելյանն է, խորհրդի նախագահը՝ Սերյոժա Հայրապետյանը: Այժմ կազմակերպությունն ունի 85 աշխատակից:

2017թ. հուլիսի 31-ի դրությամբ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ի ակտիվները կազմել են ավելի քան 10,7 մլրդ դրամ, իսկ սեփական կապիտալը՝ 1,4 մլրդ դրամ: Կոոպերատիվն ունի 10 գրասենյակ, որոնցից վերջինը՝ խորհրդանշական 10-րդ գրասենյակը պաշտոնապես բացվել է Մյասնիկյան գյուղում կազմակերպության հիմնադրման տասնամյակի օրը:
Դիտում՝ 3217
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai