Ստեփանակերտում «Արցախյան տնտեսական ֆորում» կանցկացվի

19.09.2017 | 14:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ստեփանակերտ #ֆորում #Իվենսենթր
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը Ստեփանակերտում «Արցախյան տնտեսական ֆորում» կանցկացվի:

Ֆորումի կազմակերպիչներն են Արցախի ներդրումային հիմնադրամը, ԼՂՀ կառավարությունը, ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատը, «Իվենսենթր» ընկերությունը:

Վերջինի տարածած հաղորդագրության համաձայն՝ համաժողովի հիմնական թեզն է՝ «Արցախի Հանրապետության ներդրումային քաղաքականությունը: Պետական-մասնավոր համագործակցությունը՝ որպես երկրի տնտեսության գլոբալ զարգացման հիմք»:

Ֆորումի շրջանակում կանցկացվեն նիստեր, կկազմակերպվեն կոնտակտային բորսա եւ երկկողմանի բիզնես-հանդիպումներ:

Համաժողովի հիմնական նպատակներն են՝ արցախյան, հայաստանյան եւ արտերկրյա ընկերությունների միջեւ բանակցությունների կազմակերպում, այդ թվում՝ ոչ պաշտոնական մթնոլորտում, նոր գործարար կապերի բացահայտում, բիզնես գործունեության շրջանակների ընդլայնում, կառավարության ներկայացուցիչների հետ կարեւորագույն տնտեսական խնդիրների քննարկում:

Ֆորումն առաջին անգամ կազմակերպվել է 2014-ին:

Հասանելի են նաեւ «Արցախյան տնտեսական ֆորում» ֆորումի օրակարգը եւ մասնակցության հայտը:
Դիտում՝ 3691
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai