Արդշինբանկը «Ահեղ դատաստան» մեգաշոուի գլխավոր հովանավորն է

15.09.2017 | 17:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արդշինբանկ #«Ահեղ դատաստան»
Արդշինբանկն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած «Ահեղ դատաստան» մեգաշոուի գլխավոր հովանավորն է:

Ինչպես հայտնել են բանկում, երեկ երեկոյան մեգաշոուն իրականություն է դարձել նաեւ բանկի կողմից նվիրված հատուկ սարքավորումների շնորհիվ, որոնց միջոցով Հայաստանում առաջին անգամ հնարավոր է դարձել ներկայացման ժամանակ ցուցադրել եռաչափ տեսապատկերաշար՝ լուսագունային յուրահատուկ ձեւաչափով:

«Այն, ինչ տեղի ունեցավ երեկ, իրոք աննկարագրելի էր, բացառիկ եւ խիստ տպավորիչ: Երեկ հայ հանդիսատեսն ականատատես եղավ ներկայացման յուրահատուկ եւ նորովի մատուցման, եւ ես առավել քան համոզված եմ, որ ստացած տպավորություններն ու դրական զգացողությունները դեռ երկար կուղեկցեն նրանց: Մեզ համար մեծ պատիվ է լինել առաջատար ոչ միայն ֆինանսաբանկային ոլորտում, այլ նաեւ աջակցել այնպիսի նախաձեռնությունների, որոնք իրենց տեսակով բացառիկ են եւ հետագայում մշակութային պատմության մի մասնիկն են կազմելու»,- նշել է Արդշինբանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:  

Բանկում տեղեկացրել են, որ «Ահեղ դատաստան» խորագրի ներքո ներկայացվել է Ջ.Վերդիի «Ռեքվիեմ»-ը՝ իտալացի բեմադրիչ Պաոլո Միչիկեի բեմադրությամբ, որն ուղեկցվում էր Միքելանջելոյի «Սիքստինյան կապելլա»-ի որմնանկարների եռաչափ տեսապատկերաշարով:

Ներկայացման հատուկ հյուրն է ԱՄՆ-ից ժամանած մեցցո-սոպրանո Էլենի Մաթոսը, որին Հունաստանում վստահվել է կատարելու Ջ.Վերդիի «Ռեքվիեմ»-ը՝ Մարիա Կալասի հիշատակին նվիրված երեկոյի ընթացքում:

Բանկում հավելել են, որ «Ահեղ դատաստան» ներկայացումը Հայաստանի օպերայի եւ բալետի թատրոնում իրականություն է դարձել նաեւ թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի եւ REC music հիմնադրամի ջանքերի շնորհիվ:
Դիտում՝ 11376
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo