Տավուշի մարզում 4000 նոր աշխատատեղ կստեղծվի

15.09.2017 | 17:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #Հովիկ Աբովյան
Տավուշի մարզում իրականացվելիք ներդրումային ծրագրերի արդյունքում շուրջ 4000 նոր աշխատատեղ կստեղծվի:

Այս մասին այսօր ասել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ներկայացնելով հուլիսի 22-ին Դիլիջանում կայացած խորհրդակցությանը տրված հանձնարարականների կատարման եւ մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը:

Մարզպետի խոսքով՝ Գետահովիտ համայնqում 600 մլն դրամի, Իջեւանում՝ 100 մլն դրամի, Ենոքավանում՝ 160 մլն դրամի եւ $1 մլն-ի, Այրումի տարածաշրջանում՝ 500 մլն դրամի ներդրումային ծրագրերը գրեթե ավարտական փուլում են:

Բերդի տարածաշրջանում $5 մլն-ի ներդրումային ծրագրի շրջանակում հիմնադրված տեքստիլ արտադրությունը ներկայում ապահովում է 450 աշխատատեղ, իսկ 2018թ. այդ թիվը նախատեսվում է հասցնել 1500-ի:
 
Մարզպետը նշել է, որ այս ցանկն ամբողջական չէ եւ ընդգրկում է այլ ներդրումային ծրագրեր եւս: Ընդհանուր առմամբ, նախատեսվող ծրագրերի արդյունքում ակնկալվում է շուրջ 4000 աշխատատեղի ստեղծում:

Մարզպետը վստահեցրել է, որ մոտ ժամանակներում կներկայացնի նաեւ զբոսաշրջության ոլորտի զարգացման կոնկրետ ծրագրեր:

Փոքր եւ միջին ջրամբարների կառուցման ռազմավարության շրջանակում մարզպետը ներկայացնել է 10 ջրամբարի կառուցման ծրագիր՝ ընդհանուր առմամբ 8,5 մլրդ դրամ արժողությամբ, որոնք էապես կավելացնեն ոռոգելի տարածքների ծավալը:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ծրագրերը պետք է իրականացվեն պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում: Հայաստանի զարգացման հիմնադրամին հանձնարարվել է ամեն կերպ աջակցել մարզպետին ծրագրերը մասնավորին պատշաճ ներկայացնելու հարցում:

Մարզպետը տեղեկացրել է, որ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը արդեն իսկ արդյունքներ են տալիս, մասնավորապես՝ ինտենսիվ պտղատու այգիների մասով:
Դիտում՝ 3826
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo