ԱՄՀ-ն կարեւորում է ՀՀ կառավարության տնտեսական առաջնահերթությունները

15.09.2017 | 16:24 Գլխավոր էջ / Նորություններ /
Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսսեին Սամիեին այսօր ասել է, որ ԱՄՀ-ն կարեւորում է ՀՀ կառավարության տնտեսական առաջնահերթությունները:

Այս մասին Հոսսեին Սամիեին ասել է Երեւանում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպման ժամանակ:

Հոսսեին Սամիեիի խոսքով՝ ԱՄՀ-ի համար կարեւոր է ուսումնասիրել ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված նպատակադրումները, տնտեսական աճին եւ զարգացմանն ուղղված քաղաքականությունների ուղղություններն ու ծրագրերը՝ ՀՀ կառավարության հետ համագործակցության ներքո ԱՄՀ նոր ծրագիրը ձեւավորելու տեսանկյունից։

Սուրեն Կարայանն էլ նշել է, որ գործադիրը ջանքերը կուղղի Հայաստանի համար արտոնյալ շուկաներում հայկական ապրանքների առաջմղմանն ու դիրքերի ամրապնդմանը՝ ձգտելով, որպեսզի առավել արդյունավետ օգտագործվեն եվրասիական շուկայի, ԵՄ-ի հետ GSP+ համակարգի, ԱՄՆ եւ մի շարք այլ պետությունների հետ առկա GSP համակարգի, ԱՊՀ երկրների հետ ազատ առեւտրի գոտիների հնարավորությունները։

«Ուրախ ենք արձանագրել, որ արդյունաբերությունն ու արտահանումն առաջանցիկ տեպերով աճում են եւ դրա մեջ առավել մեծ կշիռ են կազմում մշակող արդյունաբերության ճյուղերը։ Կան ոլորտներ, որտեղ մենք արտահանման լուրջ ներուժ ենք տեսնում՝ հանքարդյունաբերություն, թեթեւ արդյունաբերություն, խմիչքների արտադրություն, դեղագործություն, սննդի վերամշակում, թանկարժեք քարերի արտադրություն»,- ասել է Սուրեն Կարայանը։
Դիտում՝ 3336
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo