Յունիբանկի գործառնական շահույթն աճել է 1,5 անգամ

14.09.2017 | 18:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #շահույթ
Յունիբանկը տեղեկացնում է, որ 2017թ. առաջին յոթ ամիսների արդյունքներով՝ գործառնական շահույթը, մինչեւ պահուստներին մասհանումներ կատարելը, արձանագրել է աննախադեպ աճ եւ կազմել 3,4 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը ավելի քան 1,5 անգամ:

Բանկում նշել են, որ աճը հիմնականում պայմանավորված է բանկի գործունեության արդյունավետության բարձրացմամբ եւ բոլոր բիզնես ուղղությունների գծով ֆինանսական ցուցանիշների բարելավմամբ:

Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (ՖՀՄՍ) համաձայն` Յունիբանկի զուտ տոկոսային եկամուտը, մանրածախ եւ բիզնես վարկավորման ոլորտում դիրքերի ամրապնդման արդյունքում աճել է գրեթե 10%-ով: Զգալի աճել են բանկի զուտ ոչ տոկոսային եկամուտները` ավելի քան 110%-ով:

«Բանկի տոկոսային եւ ոչ տոկոսային եկամուտների աճը մեծամասամբ պայմանավորված է վարկավորման ծավալների աճով, պորտֆելի ճիշտ դիվերսիֆիկացմամբ, ինչպես նաեւ` շահութաբերության ցուցանիշների բարելավմամբ: Մենք կշարունակենք բանկի ակտիվների որակի բարելավումը, հաճախորդների վարկունակության գնահատման եւ ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործումը, - նշել է Յունիբանկի Վարչության անդամ, ֆինանսական տնօրեն Գոհար Գրիգորյանը: -Շահույթի աճը մեր Ռազմավարական ծրագրի իրականացման արդյունքն է, որի շրջանակում մինչեւ 2020-ը նախատեսում ենք ապահովել մանրածախ վարկավորման 44% եւ կորպորատիվ վարկավորման մինչեւ 37% աճ»:

Moody's Investors Service միջազգային գործակալությունը հաստատել էր Յունիբանկի վարկանիշը՝ սահմանելով B2, կանխատեսումը` կայուն:
Դիտում՝ 8948
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai