Արդշինբանկը մասնակցում է Այվազովսկու 200-ամյակի միջոցառումներին

14.09.2017 | 17:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արդշինբանկ #Հայաստանի ազգային պատկերասրահ
Արդշինբանկը մասնակցում է Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառումներին, մասնավորապես՝ այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում բացված՝ աշխարհահռչակ ծովանկարչի ստեղծագործությունների «Արարում» ցուցահանդեսին:

Ինչպես նշել են բանկում, ցուցահանդեսի հյուրերը կստանան բանկի թողարկած՝ ծովանկարչի աշխատանքներով օրացույցներ:

Օրացույցում ներկայացված են նկարչի աշխատանքներից, այդ թվում՝ «Նոյն իջնում է Արարատից», «Լուսնյակ գիշեր. Կոնստանդնուպոլիս», «Ձկնորսները ծովափին», «Թեոդոսիայի ծովածոցը. Արեւածագ», «Նավաբեկությունից փրկվողները»:

Օրացույցում ներառված բոլոր աշխատանքները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում եւ հանդիսանում Հայաստանի հարստությունն ու սեփականությունը:

«Մշակութային ոլորտի աջակցությունն այսօր Արդշինբանկի սոցիալական ռազմավարության առաջնային ուղղություններից մեկն է, քանի որ մենք կարեւորում ենք այս ոլորտի զարգացումը, մշակութային ժառանգության պահպանումն ու դրա փոխանցումը սերնդեսերունդ: Համագործակցելով Հայաստանի ազգային պատկերասրահի հետ՝ մենք թողարկել ենք ծովանկարչի աշխատանքներով հոբելյանական օրացույց: Այդպիսով մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում հայազգի զավակ աշխարհահռչակ հանճարի լուսավոր հիշատակին, նրա անգնահատելի ներդրմանը համաշխարհային արվեստի զարգացման գործում»,- նշել է Արդշինբանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:

Բանկում հիշեցրել են, որ Արդշինբանկի հոբելյանական օրացույցը պատվոգիր է ստացել ՀՀ Կենտրոնական բանկի կողմից եւ «Ֆինանսավարկային կազմակերպությունների օրացույց 2017» մրցույթում տեղ գտել հաղթող եռյակում:
Դիտում՝ 14843
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo