Գյուղացիների կուտակած պարտքի մի մասը կներվի

14.09.2017 | 12:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #նիստ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ 2012-2016 թթ. պետական աջակցության զանազան ծրագրերով ստացված պարարտանյութերի եւ սերմերի դիմաց գյուղացիների կուտակած պարտքերը կզիջվեն:

Մարզպետներին հանձնարարվել է 1-ամսյա ժամկետում կազմել պարտապանների վերջնական անվանական ցուցակ՝ ըստ հանրապետության մարզերի եւ համայնքների, եւ ներկայացել այն տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը, որը մեկշաբաթյա ժամկետում պետք է ամփոփի այն:

Գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է պարտքերի վերջնական ցանկը ստանալուն պես՝ մեկշաբաթյա ժամկետում, կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն՝ հարցին վերջնական կարգավորում տալու նպատակով՝ պարտքերի զիջման մեխանիզմների կիրառմամբ:

«Հետեւելու ենք կոշտ կարգապահությանը: Բոլոր միջնորդ կառույցներին հանում ենք գործընթացից, աշխատում ուղիղ հասցեատիրոջ հետ: Գյուղացիները պետք է իմանան, որ պարտքերի զիջման այս մեխանիզմն ավանդույթ չի դառնալու: Մեկ անգամ պայմանավորվում ենք խաղի կանոնների մասին եւ գնում առաջ՝ սկսելով մաքուր էջից»,- նշել է Կարեն Կարապետյանը՝ ընդգծելով, որ 2017թ. գործընթացը կազմակերպվել է առանց պարտքերի կուտակման:
Դիտում՝ 3097
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai