Երեւան-Պրահա ավիաչվերթները վերսկսելու նախադրյալներ կան

13.09.2017 | 18:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Երեւան-Պրահա ավիաչվերթ
Հայաստանում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկան ասել է, որ կան Երեւան-Պրահա ավիաչվերթներ սկսելու նախադրյալներ։

Այս մասին դեսպանն ասել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրւմների նախարար Սուրեն Կարայանի՝ Չեխիայի արդյունաբերության եւ առեւտրի նախարարի տեղակալ Վլադիմիր Բարտլի ղեկավարած պատվիրակության հետ այսօր կայացած հանդիպմանը:


Չեխիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը տեղեկացրել է, որ իր գործընկերոջ հետ մի շարք հայ-չեխական գործարար համաժողովներ են նախաձեռնել, որոնք արդեն իսկ տվել են առաջին արդյունքները։ Նա հավելել է, որ այս տարվա հոկտեմբերին եւս սպասվում է գործարար համաժողով, որին կմասնակցի նաեւ Չեխիայի Սենատի նախագահը։

Սուրեն Կարայանն իր հերթին նշել է, որ թեեւ ակնհայտ աճ կա հայ-չեխական տնտեսական հարաբերություններում, սակայն մեծ դաշտ կա համագործակցությունն ընդլայնելու համար։



Դիտում՝ 1662
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo