Հայաստան այցելած չեխ զբոսաշրջիկների թիվն ավելացել է 20%-ով

13.09.2017 | 16:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սերժ Սարգսյան #Չեխիա #Տիգրան Սեյրանյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ Չեխիան կարող է մեծ ներդրում ունենալ Հայաստանի տնտեսական առաջընթացի գործում:

Այս մասին նախագահն ասել է Չեխիայում եւ Սլովակիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի հետ աշխատանքային հանդիպմանը:

«Կարծում եմ՝ ե՛ւ մենք, ե՛ւ մեր քաղաքացիները տեսնում են զբոսաշրջության ոլորտում աշխուժությունը, եւ այստեղ իրենց ներդրումն ունեն նաեւ չեխ զբոսաշրջիկները, որոնց թիվը թեեւ շատ մեծ չէ, այնուհանդերձ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ընթացիկ տարվա անցած յոթ ամիսներին այդ թիվն ավելացել է 20%-ով: Սա վերաբերում է նաեւ Սլովակիայի հետ հարաբերություններին: Կարծում եմ՝ ե՛ւ Չեխիան, ե՛ւ Սլովակիան մեզ համար զբոսաշրջության զարգացման ոլորտում կարեւոր գործընկերներ են, այնպես որ պետք է այս ոլորտում աշխատանքներն ակտիվացնել»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը կոչ է արել դեսպանին համակարգված խոսել անելիքների եւ այն խնդիրների մասին, որոնց լուծումը կբերի տնտեսական աշխուժության:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Չեխիան ունի զարգացած տնտեսություն:

«Հայաստանի համար ես այդ երկիրը համարում եմ կարեւոր գործընկեր»,- ասել է երկրի ղեկավարը:
Դիտում՝ 1909
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai