Հայաստանի տաղավարը լավագույնն է ճանաչվել WorldFood Moscow 2017-ում

13.09.2017 | 12:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստանի զարգացման հիմնադրամ #WorldFood Moscow
Սեպտեմբերի 11-14-ը Մոսկվայում ընթացող WorldFood Moscow 2017 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը ներկայացնող տաղավարը լավագույնն է ճանաչվել։

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ երկրի սննդարդյունաբերության ոլորտը մոսկովյան էքսպոյին ներկայացնում են 16 հայկական ընկերություններ։

WorldFood Moscow 2017-ի կազմակերպիչները մրցանակը Հայաստանի զարգացման հիմնադրամի Մարքեթինգի թիմի միջոցառումների կազմակերպիչ Լուսինե Բալայանին են հանձնել այն ժամանակ, երբ Հայաստանի տաղավարում միջազգային գնորդների ու մատակարարների համար կազմակերպվել էր համտես։ Ընտրությունը կատարվել է փորձագիտական հանձնաժողովի ու այցելուների կողմից։

«Սա գնահատում եմ որպես մեր թիմի՝ մարքեթինգային լավ արդյունք եւ, հետեւաբար, էքսպոյի մասնակից ընկերություններից ակնկալում եմ ավելի հաջող բանակցություններ ու արտահանման ավելի մեծածավալ պատվերների պայմանագրեր»,- ասել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

Նախորդ ցուցահանդեսից հայկական արտադրողները վերադարձել են շուրջ 570 մլն դրամի արտահանման 12 պայմանագրերով։
Դիտում՝ 5130
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo