Հայ-ամերիկյան առեւտրատնտեսական կապերը խորանում են

12.09.2017 | 17:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էդվարդ Նալբանդյան #Էդ Գրեսսեր
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ արտաքին առեւտրի հարցերով բարձրաստիճան պատվիրակությանը:

Ինչպես հայտնել են ԱԳՆ մամուլի ծառայությունում, պատվիրակությունը գլխավորել է ԱՄՆ առեւտրային քաղաքականության եւ տնտեսագիտության հարցերով Առեւտրի հանձնակատարի տեղակալ Էդ Գրեսսերը:

Էդվարդ Նալբանդյանը նկատել է, որ վերջին երկու ամսվա ընթացքում սա պատվիրակության արդեն երկրորդ այցն է Հայաստան՝ համոզմունք հայտնելով, որ նմանօրինակ այցերը կնպաստեն հայ-ամերիկյան առեւտրատնտեսական կապերի խորացմանը:

Էդվարդ Նալբանդյանն արձանագրել է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն զգալի տեղ է զբաղեցնում երկկողմ առեւտրաշրջանառության մեջ:

Անդրադարձ է եղել նաեւ առեւտրային հարցերին, GSP արտոնյալ առեւտրային ռեժիմի ներքո Հայաստանին ընձեռվող հնարավորություններին եւ դրանցից օգտվելու պայմաններին:
Դիտում՝ 1734
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo