Իսրայելցիները «Շիրակ» օդանավակայանի մոտ լոգիստիկ կենտրոն կհիմնեն

11.09.2017 | 15:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սերգեյ Ավետիսյան #Ցվի Կան-Տորի
Իսրայել-Հայաստան առեւտրային պալատը մտադիր է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի հարակից տարածքում լոգիստիկ կենտրոն ստեղծել:

Մտադրության մասին այսօր Երեւանում հայտնել է պալատի նախագահ Ցվի Կան-Տորին՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի հետ հանդիպմանը:

Առեւտրային պալատի ներկայացուցիչները ներկայացրել են լոգիստիկ կենտրոնի ստեղծման ուղղությամբ ձեռնարկված քայլերն ու անհրաժեշտ միջոցառումների շարքը:

Սերգեյ Ավետիսյանն էլ ներկայացրել է «Շիրակ» օդանավակայանի հնարավոր պոտենցիալը՝ իր պատրաստակամությունը հայտնելով աջակցել կենտրոնի ստեղծմանը:  

Կողմերն անդրադարձել են նաեւ Իսրայելից դեպի Հայաստան իրականացվող չվերթներին՝ քննարկելով իսրայելական ավիաընկերությունների կողմից թռիչքների իրականացման հնարավորությունը:

Քաղավիացիայում հիշեցրել են, որ «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերությունը Երեւան-Թել Ավիվ-Երեւան երթուղին սկսել է շահագործել այս տարվա մայիսի 17-ից՝ շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ, հինգշաբթի եւ կիրակի օրերին: 
Դիտում՝ 2354
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo