300 մլն դրամի արտահանման պատվեր՝ կոշիկի արտադրության ոլորտում

06.09.2017 | 12:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստանի զարգացման հիմնադրամ #MosShoes
Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ կոշիկի արտադրության 8 ընկերություն միասնական տաղավարով սեպտեմբերի 5-8-ը ներկայացնում են Հայաստանը մոսկովյան MosShoes-2017 միջազգային ցուցահանդեսին:

Ինչպես հայտնել են հիմնադրամում, մարտին տեղի ունեցած ցուցահանդեսի արդյունքում հայկական ընկերություններն ավելի քան 300 մլն դրամի արտահանման պատվեր են ստացել։
 
«Հիմնադրամը լավագույնս է ներկայացնում Հայաստանն ու երկրի մրցունակ արտադրանքը միջազգային տարբեր հարթակներում։ Նաեւ ստեղծում է պայմաններ, որպեսզի էքսպոյի մասնակից բոլոր ընկերությունները հանդիպումներ ունենան միջազգային գնորդների եւ մատակարարների հետ։ Հուսով եմ՝ հայկական արտադրողները հնարավորությունն առավելագույնս կօգտագործեն եւ արտահանման նոր պայմանագրեր կկնքեն»,- նշել է հիմնադրամի Մարքեթինգի խմբի միջոցառումների կազմակերպիչ Լուսինե Հովհաննիսյանը։
 

Ցուցահանդեսին մասնակցում են «Զեննի», «Բաբիննի», «Քեյ ընդ քեյ Շուզ», «Սիմար», «Արմա Լեդեր» ընկերությունները, Արսեն Բադիկյան, Կարեն Թարվերդյան, Տիգրան Սիմոնյան անհատ ձեռներեցները:
 
Հիմնադրամում տեղեկացրել են, որ MosShoes-ը կոշիկի եւ կաշվե պարագաների արտադրության՝ Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի խոշորագույն ցուցահանդեսն է: Այն անցկացվում է տարեկան չորս անգամ, ունենում է մոտ 10-12 հազ. այցելու:

Էքսպոյի ընթացքում հիմնադրամի մասնագետները հայկական արտադրողներին օգնում են գործընկերներ գտնել, հանդիպումներ ունենալ պոտենցիալ գնորդների ու պատվիրատուների հետ։

MosShoes-2017-ին մասնակցում են ավելի քան 500 առաջատար կազմակերպություններ մոտ 30 երկրներից:
Դիտում՝ 12268
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai