Արդշինբանկը «АrCa-Միր» վճարային քարտեր է թողարկել

04.09.2017 | 18:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արդշինբանկ #АrCa #«Միր»
Արդշինբանկը թողարկել է «АrCa-Միր» չիպային վճարային քարտերը, որոնք սպասարկվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի ամբողջ տարածքում:

«Ինչպես նշվել էր նախագիծն իրականացնողների կողմից, այս համատեղ քարտերի թողարկման եւ սպասարկման հիմնական նպատակը երկու երկրների քաղաքացիներին բարձրորակ ծառայությունների մատուցումն է, անկանխիկ վճարումների զարգացումը եւ ազգային վճարային համակարգերի քարտային գործարքների սպասարկման աշխարհագրության ընդլայնումը»,- ասված է հաղորդագրությունում:

«Արդշինբանկն այսօր պաշտոնապես մեկնարկում է «АrCa-Միր» վճարային քարտերի տրամադրման եւ սպասարկման գործընթացը: Լինելով Հայաստանի առաջատար բանկերից մեկը՝ մենք առաջինն ենք մեկնարկում այս քարտերի թողարկումը: Հարկ եմ համարում հիշեցնել, որ դեռեւս սույն թվականի հուլիս ամսից սկսած Արդշինբանկի բոլոր բանկոմատները լիովին սպասարկում են «Միր» վճարային քարտերը»,- նշել է Արդշինբանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:

Բանկում նշել են, որ «ArCa-Միր» քարտերի սակագներին եւ տրամադրման պայմաններին կարելի է ծանոթանալ այստեղ:
Դիտում՝ 28396
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai