«Եվրասիական շաբաթ»-ը հաջողված էր հայ դեղագործների համար

28.08.2017 | 17:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Եվրասիական շաբաթ» #դեղագործական ընկերություններ
Աստանայում կայացած «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողովից դեղագործական ընկերությունները Հայաստան են վերադարձել արտահանման պայմանագրերով։

Ինչպես հայտնել են Հայաստանի զարգացման հիմնադրամում, «ԱյՊլաստ», «Բյութի Փրոդաքթս» եւ «Թուֆենկչի գրուպ» ընկերություններն արդեն սկսել են իրենց արտադրանքի գրանցումը Ղազախստանում։ Մի շարք բանակցություններ ընթացքի մեջ են։

Հայրենական ընկերությունների արտադրանքը եվրասիական հարթակում ներկայացվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի եւ GIZ-ի՝ «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրում Հայաստանում» ծրագրի աջակցությամբ։

«Ցուցահանդեսային համաժողովին հայկական տաղավարն ամենաշատ հյուրերն է ընդունել, այդ թվում՝ ԵԱՏՄ կոլեգիայի նախագահին, հյուրընկալող երկրի՝ Ղազախստանի վարչապետին, գործարարների եւ այլոց։ Հանդիպումների կազմակերպմանը լայնորեն աջակցել է Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Ցուցահանդեսային համաժողովը կայացել է Աստանայում օգոստոսի 24-26-ը: «Եվրասիական շաբաթ-2018»-ը տեղի է ունենալու Հայաստանում։
Դիտում՝ 13657
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai