Яндекс.Деньги-ն հաշվել է ամառային զվարճանքների վրա հայաստանցիների ծախսերը

24.08.2017 | 12:35 Գլխավոր էջ / Նորություններ /
# Яндекс.Деньги
Հայաստանի բնակիչներն ամառային ամիսներին զվարճանքների վրա ծախսել են 10%-ով ավել, քան անցած տարի: Ընդ որում, վճարումների քանակն ավելացել է 2,7 անգամ, իսկ չեքի միջին արժեքը՝ 8650 դրամից նվազել է մինչեւ 3585 դրամ:

Яндекс.Деньги-ի վերլուծաբաններն այս եզրահանգմանն են եղել՝ ուսումնասիրելով զվարճանքների վրա հայաստանցիների ծախսերի փոփոխությունը նախորդ ամառվա համեմատ:

Ուսումնասիրության համաձայն՝ զգալիորեն ավելացել է կինոթատրոնների պահանջարկը. օգտատերերն այս ամառ կինոթատրոններում 2,5 անգամ ավելի շատ են ծախսել, քան անցած տարի: Տոմսերի դիմաց վճարումներն էլ ավելացել են 5 անգամ:


«Մինչդեռ հայաստանցիները սկսել են խնայել բարերի եւ գիշերային ակումբների վրա. նրանց ծախսերն այս վայրերում 55%-ով ավելի քիչ են եղել, քան 2016-ի ամռանը: Կրճատվել է նաեւ չեքի միջին արժեքը՝ 8780 դրամից հասնելով 2638 դրամի»,- ասված է հաղորդագրությունում:

Ուսումնասիրության մեջ հաշվի են առնվել հունիսի 1-ից օգոստոսի 10- ը Հայաստանի բնակիչների վճարումները Яндекс.Касса-ի եւ Яндекс.Деньги-ի քարտերի միջոցով:
Դիտում՝ 15133
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai