ԵԱՏՄ արտաքին եւ փոխադարձ առեւտուրն 1-ին կիսամյակում աճել է 27%-ով

22.08.2017 | 15:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱՏՄ #ԵՏՀ #առեւտուր
Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) արտաքին եւ փոխադարձ առեւտրի ծավալները 2017թ. առաջին կիսամյակում գրանցել են 27% աճ:

Ինչպես հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մամուլի ծառայությունում, արձանագրված ցուցանիշը վկայում է Միության անդամ երկրներում կայուն տնտեսական աճի մասին:

ԵԱՏՄ երկրների առեւտրաշրջանառությունն երրորդ երկրների հետ առաջին կիսամյակում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 27,8%-ով (կամ $63,5 մլրդ-ով)՝ հասնելով $292,2 մլրդ-ի:

Ընդ որում, արտահանման ծավալն աճել է 29,6%-ով ($41,6 մլրդ-ով)՝ կազմելով $182 մլրդ, իսկ ներմուծման ծավալը՝ 24,9%-ով ($21,9 մլրդ-ով) եւ կազմել $110,2 մլրդ: Արտաքին առեւտրի դրական սալդոն աճել է ՝ 2016-ի առաջին կիսամյակի $52,1 մլրդ-ից հասնելով $71,8 մլրդ-ի:


Միաժամանակ, ԵԱՏՄ երկրների միջեւ փոխադարձ առեւտուրը հունվար-հունիսին 2016թ. հունվար-հունիսի համեմատ աճել է 27%-ով ($5,3 մլրդ-ով)՝ հասնելով $25,1 մլրդ-ի:

Առավել զգալի աճ է գրանցվել մետաղների եւ մետաղական իրերի գծով փոխադարձ առեւտրում (1,6 անգամ կամ $1,2 մլրդ-ով):

Ակնառու է եղել աճը նաեւ մեքենաների, սարքավորումների եւ տրանսպորտային միջոցների (36,5% կամ $1,1 մլրդ), պարենային ապրանքների եւ գյուղատնտեսական հումքի (22,7% կամ $730 մլն), հանքահումքային ապրանքների (18,6% կամ $1,1 մլրդ) առեւտրում:
Դիտում՝ 12912
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai