Թուրքիան մտադիր է ԵԱՏՄ-ի հետ մաքսային համաձայնագիր ստորագրել

18.08.2017 | 17:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Թուրքիա #ԵԱՏՄ
Թուրքիան մտադիր է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ մաքսային համաձայնագիր ստորագրել:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին այսօր հայտնել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին՝ Իզմիրի միջազգային ցուցահանդեսում շրջանակում ելույթի ժամանակ:

«Մենք առաջարկում ենք, որպեսզի Թուրքիան բանակցություններ սկսի Եվրասիական տնտեսական միության հետ մաքսային համաձայնագիր ստորագրելու շուրջ: Չխախտելով ԵՄ-ի հետ համապատասխան համաձայնագիրը՝ Թուրքիան ցանկանում է ԵԱՏՄ-ի հետ էլ այլ գործընկերություն հաստատել»,- ասել է թուրք նախարարը:

«Համագործակցության շատ ոլորտներ կան՝ նավթաքիմիական արդյունաբերություն, գյուղատնտեսություն և այլն, որոնք զարգացման մեզ ներուժ ունեն: Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը մեր համագործակցությունը նոր մակարդակի կբարձրացնի: Այս համաձայնագիրը կներառի նաեւ նոր ներդրումներ»,- հավելել է Նիհաթ Զեյբեկչին:
Դիտում՝ 11484
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai